կարևոր
430 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-16 20:35

Թշնամին արհամարհելով մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները՝ շարունակում է Հայաստանի նկատմամբ ոճրային արարքները․ Արամ Ա

Թշնամին արհամարհելով մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները՝  շարունակում է Հայաստանի նկատմամբ ոճրային արարքները․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա կաթողիկոսը ադրբեջանական ուժերի՝ Սյունիք ներխուժման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Արցախյան 44-օրյա պատերազմից հազիվ մեկ տարի անց, ահա նույն թշնամին աշխարհի առաջ, արհամարհելով մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները և ոտնակոխելով միջազգային օրենքները, շարունակում է Հայաստանի նկատմամբ ոճրային արարքները։

Թշնամու հետապնդած նպատակները հստակ են։ Հայաստանի բարեկամ համարվող երկրների լռությունը տարօրինակ է։ Այս կացության մեջ, մեր ժողովուրդը՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում, պետք է ցուցաբերի ամուր միասնականություն, աննկուն կամք և անզիջում կեցվածք»։