կարևոր
1021 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-16 19:45

Պատրաստ լինել կազմակերպված մեկնելու. ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախմբի կոչը

Պատրաստ լինել կազմակերպված մեկնելու. ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախմբի կոչը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի Ազատամարտիկների հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ.

«Ադրբեջանը հերթական անգամ ռազմական գործողություններ է սանձազերծել, այս անգամ դրանք տեղափոխելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։

ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախումբը, հավատարիմ բոլոր ուժերով Հայրենիքը պաշտպանելու կուսակցության հավատամքին, իր պատրաստակամությունն է հայտնում կանգնել Հայ զինվորի կողքին։ Նախորդ պատերազմների ընթացքում մեր գումարտակի ու վաշտերի կազմում մարտնչած բոլոր կամավորներին կոչ ենք անում ամեն վայրկյան պատրաստ լինել կազմակերպված մեկնելու Հայրենիքը պաշտպանելու»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի

Ազատամարտիկների հանձնախումբ

16.11.2021 թ.