կարևոր
469 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-16 19:37

Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են

Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են

Սոթքի հանքավայրում աշխատողներին ցերեկը հնչած կրակոցներից հետո տարհանել են։ Tert.am-ի հետ զրույցում ասաց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Վերջինս նշեց, որ այս պահին որևէ տեղեկություն չունի` ինչ է կատարվում այնտեղ։

«Քանի որ լարված իրավիճակ էր,  անվտանգությունը ապահովելու համար տարհանել բոլոր աշխատակիցներին, հանքավայրը չի աշխատում։

Այս պահին նոր տեղեկություն չունեմ, չեմ կարողանում կապի դուրս գալ, քանի որ որևէ մեկը այնտեղ չկա, ուստի ռազմական բնույթի տեղեկություն չեմ կարող փոխանցել»,-ասաց նա։

Առավոտվանից լրատվամիջոցները հայտնում են, որ  Գեղարքունիքում ևս իրավիճակը լարված է։ Լարված իրավիճակ է հատկապես Սոթքի ուղղությամբ, հայկական զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության առաջին համարի։

Ավելի վաղ հայտնել ենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծել են հայկական դիրքերը: