կարևոր
358 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-16 18:57

ՏԻՄ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը հայտարարել են ընթացող քարոզարշավի դադարեցման մասին

ՏԻՄ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը հայտարարել են ընթացող քարոզարշավի դադարեցման մասին

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերից մի քանիսի ընտրացուցակը գլխավորող թեկնածուները հայտարարում են ընթացող քարոզարշավի դադարեցման մասին։

Վանաձորում «Հայրենիք» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Վահե Դոխոյանը տեղեկացնում է քարոզարշավի դադարեցման մասին և նշում, որ այս պահին չի կարող լինել որևէ այլ կարևոր գաղափար, քան ցանկացած եղանակով մեր երկրի և մեր բանակի կողքին լինելը։

Ավելի վաղ քարոզարշավի դադարեցման մասին հայտարարել էր նաև Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Արմավիրի գործող քաղաքապետ, ՔՊ-ական Դավիթ Խուդաթյանն էլ տեղեկացրել է, որ  դադարեցնում է քարոզարշավային հանդիպումները քաղաքացիների հետ։