կարևոր
4768 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-16 18:13

12 հայ զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային, գերեվարվել են. ՊՆ

12 հայ զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային, գերեվարվել են. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է՝ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։

«Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։

Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։

Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով», - ասված է ՊՆ տարածած վերջին հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ հայկական կողմն ունի 2 դիրքի կորուստ, 4 վիրավոր: