կարևոր
946 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-16 18:11

ԵՄ-ին կոչ ենք անում քաղաքական ճնշում իրականացնել Ադրբեջանի բռնապետական իշխանությունների վրա.ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

ԵՄ-ին կոչ ենք անում քաղաքական ճնշում իրականացնել Ադրբեջանի բռնապետական իշխանությունների վրա.ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված պատերազմական իրադրության վերաբերյալ՝ կոչ անելով միջազգային կառույցներին օգտագերծել քաղաքական լծակները՝ պարտադրելու Ադրբեջանին հարգել այաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: 

«Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանի ուղղությամբ։ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից ներթափանցել են Հայաստանի ինքնիշխան տարածք։

Այս հարձակումն ամենալարվածն է եղել 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո։ Այս հարձակումները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը հավատարիմ չէ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, և ակտիվորեն ռազմական ագրեսիա է իրականացնում Հայաստանի Հանրապետության դեմ։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես ԵՄ-ին, օգտագործել իրենց ունեցած բոլոր լծակները՝ Ադրբեջանի բռնապետական իշխանությունների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար՝ հարգելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: