Նորավան գյուղի գյուղապետ Սլավիկ Պապյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հաստատեց, որ կա 10 զոհ, նրանք Նորավանի ծառայողներ էին, այժմ գյուղում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Ավելի վաղ իշխանական «Հայկական ժամանակ»-ը հայտնել էր, որ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, մոտավորապես՝ 10 զոհ, կորցրել ենք 2 մարտական դիրք: Ադրբեջանական կողմից էլ գերեվարվել է 6 հայ զինծառայող:
Քիչ առաջ Պաշտպանության նախարարությունը հայտնեց 2 մարտական հայկական դիքրի կորստի մասին, ավելի վաղ տեղեկացերլ էր 4 վիրավորի մասին՝ նշելով որ զոհերի թիվը դեռ ճշտվում է:
Ավելի վաղ հայտնել ենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծել են հայկական դիրքերը: