կարևոր
976 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-16 16:49

Հայկական երկու մարտական դիրք թշնամուն է անցել. Պաշտպանության նախարարությունը հաստատում է

Հայկական երկու մարտական դիրք թշնամուն է անցել. Պաշտպանության նախարարությունը հաստատում է

Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։

Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, թշնամուն զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել։ Հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր 4 վիրավորի մասին։

Հատկանշական է, որ նման հաղորդագրությունն աննախադեպ է. զոհերի հստակ թիվ չի նշում, այնինչ շատ լրատվամիջոցներ, այդ թվում՝ իշխանական «Հայկական ժամանակը», հայտնել են, որ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մոտ 10 զոհ, կորցրել ենք 2 մարտական դիրք: Ադրբեջանական կողմից էլ գերեվարվել է 6 հայ զինծառայող:

Ավելի վաղ հայտնել ենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծել են հայկական դիրքերը: