կարևոր
952 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-16 15:56

Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին. ՊՆ

Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին. ՊՆ

Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։

Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։

Թշնամին ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։

Հատկանշական է, որ նման հաղորդագրությունն աննախադեպ է՝ խոսելով զոհերի մասին որևէ հստակ թիվ չի նշում պաշտոնական հաղորդագրությունը, այնինչ լրատվամիջոցները, իշխանական «Հայկական ժամանակը» հայտնում է, որ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, մոտավորապես՝ 10 զոհ, կորցրել ենք 2 մարտական դիրք: Ադրբեջանական կողմից էլ գերեվարվել է 6 հայ զինծառայող:

Ավելի վաղ հայտնել ենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծել են հայկական դիրքերը: