Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։
«Հայկական ժամանակի» հաղորդմամբ՝ փոխհրաձգություն է սկսվել այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Հրաձգությունը շարունակվում է մինչև այս պահը:
Թշնամին, իր հերթին, հայտնում է, որ ունի 2 վիրավոր: Նաև նշում է, թե գերի են վերցրել հայ զինծառայողների, ինչպես նաև՝ ռազմամթերք բռնազավթել:
Հայկական կողմը հայ գերիների վերաբերյալ դեռևս հերքող կամ հաստատող հայտարարություն չի տարածել: