կարևոր
931 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-16 13:22

Նիստը փակ են կազմակերպել, որպեսզի թաքցնեն իրենց անգործությունը. Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում այսօր նախատեսվում է փակ քննարկում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենիք վերադարձնելու խնդիրների վերաբերյալ։ Այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության Աննա Գրիգորյանը ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը անթույլատրելի է համարում նման նիստի փակ քննարկումը։

«Ցավալիորեն, այս իշխանությունները որոշել են այդ նիստը փակ կազմակերպել, որպեսզի նաև, ինչ-որ տեղ, թաքցնեն իրենց անգործությունը»,-ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ նիստի մեկնարկին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու ԱԺ աշխատանքներին նշված օրակարգով, քանի որ Հայաստանի առաջ ծառացած օրհասական հարցերից զատ քննարկման այլ հարցերն անիմաստ են:

Մանրամասն՝ տեսանյութում։