կարևոր
1159 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-16 12:04

Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստանի և Արցախի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրատապ հրավիրված ասուլիսում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ասաց, որ ՀՀ այսօրվա իշխանությունները պարտվելուց հետո հարմարվել են պարտվողական քաղաքականության հետ և թուրքը հայտնվել է ՀՀ սահմաններում։

«Գնահատելով հակառակորդին՝ մենք ասում ենք, որ շարունակում է ճնշումները պարտված իշխանությունների վրա, ինչպես միջազգային փորձն է ցույց տալիս պարտված իշխանությունները միշտ գտնվում են թե՛ հակառակորդի, թե՛ միջազգային հարթակում թելադրանքի պարտադրանքի ներքո»,-ասաց Օհանյանը, և հավելեց, որ խոսելով խաղաղության մասին հակառակորդը մեր իշխանություններին գցել է խաբկանքի մեջ, որովհետև նրա գործողությունները, առաջին հերթին հեռտորաբանությունը և հայատայացությունը, շարունակվում է։

Սեյրան Օհանյանը պնդում է, որ ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստանի և Արցախի խորը շրջափակման, տնտեսական ճնշման, ինչպես նաև ժողովրդագրական պատկերի փոփոխության։

Հիշեցնենք, որ նիստի մեկնարկին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու ԱԺ աշխատանքներին նշված օրակարգով, քանի որ Հայաստանի առաջ ծառացած օրհասական հարցերից զատ քննարկման այլ հարցերն անիմաստ են:

Մանրամասն՝ տեսանյութում։