կարևոր
5410 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-16 10:45

Ասպրամ Կրպեյանը պատգամավորական երդում չտվեց. ընդդիմությունը լքեց ԱԺ դահլիճը

Ասպրամ Կրպեյանը պատգամավորական երդում չտվեց. ընդդիմությունը լքեց ԱԺ դահլիճը

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, մեկնարկած ութերորդ գումարման Ազգային Ժողովի երկրորդ նստաշրջանի աշխատանքներին Ասպրամ Կրպեյանը, որպես պատգամավոր, առաջին անգամ պետք է մասնակացեր:

«Տիկին Կրպեյանն, ըստ ամենայնի, դեռ պատգամավոր չէ, քանի որ չի երդվի այս պահին, նա ներկա չէ դահլիճում»,-ԱԺ այսօրվա նիստին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ներկայացնելով ընտրական ցուցակներով նոր պատգամավորներ դարձած «Հայաստան» դաշինքի անդամ  Ասպրամ Կրպեյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր պատգամավոր  Միքայել  Թումասյանին:

Նիստի մեկնարկին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու ԱԺ աշխատանքներին նշված օրակարգով, քանի որ Հայաստանի առաջ ծառացած օրհասական հարցերից զատ քննարկման այլ հարցերն անիմաստ են: Հայաստան խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը ևս լքեց դահլիճը, պատգամավորական երդման արարողությունը չեղավ: 

Ինչպես հայտնել էինք Դավիթ Սեդրակյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից, որին, ըստ ցուցակի, հաջորդում էր Առուշ Առուշանյանը, որը ՏԻՄ ընտրություններում վերընտրվել էր Գորիսի խոշորացված համայնքի ղեկավար, նա նույնպես հայտարարությամբ հրաժարվել էր մանդատից: Հետեւաբար, մանդատը բաժին էր հասել նույն դաշինքի ցուցակում հաջորդ թեկնածու Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանին: