կարևոր
1021 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-16 09:47

Երեկ Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

Երեկ Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ երեկ՝ նոյեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Սարգիս Պետրոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ 

Դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնութնյան բժիշկների թիվ 41 բրիգադը, սակայն վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է:

Վարորդը փախուստի չի դիմել: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Այնուհետև պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 83-ամյա Լիդա Պ-ն էր։