20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Նոյեմբերի 16-ը տարվա 320-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 45 օր։
1532 թ.-տեղի ունեցավ Կայամարկյան սպանդը, իսպանացի կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիսսարոն իր մարդկանցով կոտորեց մոտ 7000 ինկ։
1848 թ.- Ֆրեդերիկ Շոպենը Լոնդոնի Գիլդհոլի համերգասրահում իր վերջին համերգը տվեց։
1895 թ.-ծնվել է Մայքլ Արլենը, սփյուռքահայ անգլիագիր գրող։ Նրա գրական վարպետությունը բարձր են գնահատել ամերիկյան արձակի այնպիսի խոշոր դեմքեր, ինչպիսիք են Սքոթ Ֆիցջերալդը և Էռնեստ Հեմինգուեյը, ինչպես նաև՝ Վիլյամ Սարոյանը։
1904 թ.-ծնվել է Միհրան Մխիթարյանը, հայ խորհրդային ճարտարապետ։ ԽՍՍՀ վաստակավոր շինարար (1966)։ ԽՄԿԿ անդամ 1925 թվականից։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1936)։
1907 թ.-Օկլահոման դարձավ ԱՄՆ-ի 46-րդ նահանգը։
1933 թ.- ծնվել է Զավեն Ավետիսյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1980 թվականից։
1933 թ.-ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև ձևավորվեցին դիվանագիտական հարաբերություններ։
1939 թ.-ծնվել է Ռոբերտ Ամիրխանյանը, հայ նշանավոր կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ։
1945 թ.-հիմնադրվեց ՅՈւՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությունը։
1949 թ.-Արտաշես Թումանյանը, ՀՀ պետական գործիչ, դիվանագետ, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
1951 թ․-ծնվել է Գեղազնիկ Միքայելյանը, Արցախյան ազատամարտի մասնակից, ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, առաջին կամավորական ջոկատների կազմակերպիչներից, հետմահու ՀՀ ազգային հերոս (1996)։
1965 թ.-ԽՍՀՄ-ն տիեզերք ուղարկեց «Վեներա-3» Տիեզերական սարքավորումը, որը Վեներա հասած առաջին սարքավորումն է։
1996 թ․-ծնվել է Ռոբերտ Աբաջյանը, ժամկետային զինծառայող, Քառօրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս հետմահու (զոհվել է 2016 թ.)։
2007 թ.- Երևանում ամբողջովին բացվեց Հյուսիսային պողոտան։
2013 թ.- մահացել է արքեպիսկոպոս Արսեն Բերբերյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործիչ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ։