կարևոր
769 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-15 23:33

Էլինա Դանիելյանը հաղթանակ տարավ Եվրոպայի թիմային առաջնության կանանց մրցաշարում

Էլինա Դանիելյանը հաղթանակ տարավ Եվրոպայի թիմային առաջնության կանանց մրցաշարում

Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության կանանց մրցաշարոոմ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակից հետո պարտություն կրեց Իտալիայի թիմի հետ պայքարում՝ 1,5։2,5։

Էլինա Դանիելյանը հաղթանակ տարավ, սակայն Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեցին, իսկ Աննա Սարգսյանը վաստակեց կես միավոր։

Առաջին երեք տուրերում հայ շախմատիստուհիները 2,5։1,5 հաշվով հաղթել են Խորվաթիային, 3։1 հաշվով՝ Բելգիային, 3։1 հաշվով Լեհաստանին։

Առաջնությունում կանցկացվի 9 տուր։