Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Մի շարք քաղաքկան հարցերից զատ, նախագահները խոսել են նաև արցախյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։
Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, կշարունակի քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու համար։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը։