կարևոր
523 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-15 22:53

Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն է ներկայացվել

Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն է ներկայացվել

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը տեղեկացնում է, որ այսօր դիմել են ՀՀ արդարադատության նախարարին, ինչպես նաև ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դիտավորությամբ դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ։

«Գուցե շատ գործընկերներ տարակուսանքով վերաբերվեն այսպիսի նախաձեռնությանը, քանի որ պատվիրված արդարադատության խորհրդանիշ համարվող սույն պաշտոնյան, մատուցած ապօրինի ծառայությունների համար, դեռ գտնվում է իրական վեթինգի մասին դատարկ խոստումներ շռայլող իր պատվիրատուների ուղղակի պաշտպանության և հոգածության ներքո։ Սակայն ինքս կարծում եմ, որ մեր ակտիվ վարքագծով պետք է հնարավորինս շատ բարձրաձայնենք դատավորի անունը վարկաբեկող այս անձի կամակատար և միաժամանակ՝ անձեռնահաս էության մասին»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ կրկին կալանավորվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը: Խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշել է, որ Արմեն Դանիելյանը առանց դատախազի, փաստաբանի, առանց Արթուր Սարգսյանի նիստ հրավիրել, կալանավորման որոշում է կայացնել։