կարևոր
1072 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-15 22:33

Խոշոր ավտովթար Լոռու մարզում

Խոշոր ավտովթար Լոռու մարզում

Shamshyan.com-ը հայտնում է,որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 26-ամյա Գոռ Ղազարյանի վարած Nissan Tiida և 36-ամյա Գագիկ Յայլոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Գ. Ղազարյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Մարիամ Գևորգյանը և Nissan-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 31-ամյա Վազգեն Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Սպիտակ«, մի մասը՝ «Վանաձոր» բժշկական կենտրոններ։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծաայության թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։