կարևոր
358 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-15 21:06

Մեկ օրում տասը վթար է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հատկապես քաղաքի կենտրոնում ամեն քայլափոխի կամ վթարված մեքենաներ են, կամ վթարային իրավիճակներ, որոնք առաջանում են ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների անուշադրության, երթեւեկության կանոններին չտիրապետելու, ինչպես նաեւ  բազմաթիվ այլ գործոնների հետեւանքով, սակայն, ըստ վիճակագրության, հիմնական պատճառն արագության գերազանցումն է, իսկ թե ո՞ւր են շտապում բոլորը՝ դժվար է ասել:

Թե որ ոտքից պետք է արթնանալ կամ ինչպես մեքենա նստել, որ օրացույցային սովորական օրը վթարային օրվա չվերածվի, ոչ մի մասնագետ չի կարողանում ասել: Ըստ ճանապարհային ոստիկանության ներկայացրած վիճակագրության՝ 1 օրում տասը վթար է տեղի ունեցել:

Սակայն կան նաեւ այլ հանգամանքեր, որոնք կարող են վթարի պատճառ դառնալ: Ըստ «Վարորդի Ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանի՝ առանձնահատուկ դեր ունի ազգային մտածողությունը, շատ հաճախ օրենք խախտելը ինքնահաստատման միջոց է դառնում, իսկ օրենքին հետեւելը թուլության ու անկարողության նշան:

Ըստ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանի՝ մեր երկրում ճանապարհատրանսպորտային պատահարների աճի կարեւորագույն հանգամանքը պայմանավաորված է մեքենաների քանակի ավելացմամբ:

Ցավոք արձանագրվել են ավտոտրանսպորտային պատահարների և դրա հետևանքով զոհերի թվի աճ: Դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով: Դրանք մշտապես առկա են եղել, սակայն պետք է հաշվի առնենք մի կարևորագույն հանգամանք, որը բնորոշ է վերջին տարիներին` մեծածավալ ավտոտրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան: Եթե նախկինում որոշ ճանապարհային հատվածներ նախատեսված էին որոշակի քանակի տրանսպորտային միջոցների համար, այսօր այդ հատվածներում ունենք քանակի էական ավելացում:

Մեր հարցումներին մասնակցած վարորդները նշում են, որ սկզբնական շրջանում կանանց մեքենա վարելիս տեսնելը ոչ միայն անսովոր, այլեւ վտանագավոր էին համարում, սակայն այդ իրողությունն արդեն եւ՛ աչքին է սովոր դրձել, եւ՛ մտովի են համակերպվել:

Տիգրան Քեյանը հավաստիացնում է՝ եթե երթեւեկության մեջ վարորդները միմյանց նկատմաբ հարգանք չդրսեւորեն, ապա ոչ մի պատիժ չի կարողանա փոխել քաղաքում կաթվածահար եղած երթեւեկուոթյան վիճակը:

Ճանապարհատրանսպորտային վթարների թիվը կրճատելու համար, ինչպես վարորդները, այնպես էլ մասնագետները հավաստիացնում են՝ քաղաքացու՝ որպես վարորդ եւ որպես հետիոտն կրթությունը պետք է սկսել դպրոցական տարիքից, նախ կանոնները ճանաչելը, հետո էլ դրանց հետեւելը սովորական դարձնելու համար:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում: