կարևոր
649 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-15 20:05

ՌԴ և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են խորհրդատվական մեխանիզմի գործարկման արդիականությունը

ՌԴ և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են խորհրդատվական մեխանիզմի գործարկման արդիականությունը

ՌԴ ԱԳՆ-ը տեղեկացնում է, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն եւ նրա թուրք գործընկեր Սեդաթ Օնալը քննարկել են «3+3» մեխանիզմի գործարկման հարցը։

Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման համատեքստում նշվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական կատարման կարեւորությունը։

Ընդգծվել է առաջիկայում Հարավային Կովկասի տարածաշրջանային «3+3»՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան  և Ռուսաստան, Թուրքիա, Իրան, խորհրդատվական մեխանիզմի գործարկման արդիականությունը, նշվում է հաղորդագրության մեջ: