կարևոր
379 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-15 19:46

Թեհրանում քննարկվել է թուրք-ադրբեջանական դաշինքի առաջարկած 3+3 ձեւաչափը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայի արտգործնախարարը Թեհրանում իրանցի պաշտոնակցի հետ քննարկել է թուրք-ադրբեջանական դաշինքի առաջարկած 3+3 ձեւաչափը, որը ենթադրում է համագործակցություն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ: Համատեղ ասուլիսին Մեւլութ Չավուշօղլուն ընդգծել է Անկարայի ցանկությունը համագործակցել Թեհրանի հետ այս հարցում, նաեւ Սիրիայիում, Իրաքում, Աֆղանստանում, այն երկրնրում, որտեղ Թուրքիայի ներկայությանը, մեղմ ասած, ուրախ չեն:

Հոսեյն Ամիր-Աբդուլահյանը հայտնել է, որ Չավուշօղլուի հետ քննարկել է նաեւ սահմանների անվտանգության ապահովման հարցը: Թուրք-իրանական հարաբերություններն ավելի արագ զարգացնելու նպատակով էլ՝ Թեհրանն ու Անկարան համաձայնության են եկել երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզ մշակելու շուրջ: Իրանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ այն կստորագրվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Իրան կատարելիք առաջիկա այցի ժամանակ:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, ընդունելով Չավուշօղլուին, հայտարարել է, թե թուրք-իրանական հարաբերությունները ի շահ տարածաշրջանի խաղաղության ու կայունության են:

Ռաիսին խոսել է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Իրանի խորը կապերի մասին՝ ընդգծելով, որ չպետք է թույլ տան արտաքին ինչ-որ ուժերի փչացնել այդ հարաբերությունները:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում: