կարևոր
790 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-15 19:26

Երևանում նռնակ է հայտնաբերվել

Երևանում նռնակ է հայտնաբերվել

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, ժամը 15։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կենտրոնական ավտոկայանի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հայտնաբերվածը «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ է՝ առանց պայթուցիչի։

Սակրավորները նռնակը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին։