կարևոր
949 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-15 18:46

Դատավոր ու Դանիելյան բառերը մեկ նախադասության մեջ տեղավորել նշանակում է ծաղրել իրավաբանությունը. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անդրադառնալով Արթուր Սարգսյանին կրկին կալանավորելու որոշում կայացնելուն՝ լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց, որ սա խայտառակության ուրիշ նշաձող է, որի հաղթահարումը երբեք չէր պատկերացնի։

«Պատկերացրեք Արմեն Դանիելյանը կարողանում է առանց դատախազի, փաստաբանի, առանց Արթուր Սարգսյանի նիստ հրավիրել, կալանավորման որոշում կայացնել։ Դատավոր բառն ու Արմեն Դանիելյան բառը մեկ նախադասության մեջ տեղավորել նշանակում է ծաղրել իրավաբանությունը»,-ասաց  Արամ Վարդևանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարել է դատախազության միջնորդությունը՝ Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում։