Անդրադառնալով Արթուր Սարգսյանին կրկին կալանավորելու որոշում կայացնելուն՝ լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը ասաց, որ Արթուր Սարգսյանի հետ կատարվողը համարում է հերթական վրեժխնդրություն։
«Այստեղ ուղիղ գիծ է․ Սյունիքում իրադարձություններ են, Սիսիանի նախկին քաղաքապետը, որն ունի որոշակի հեղինակություն նույնպես կալանվորվում է։ Սա արվում է այն ժամանակ, երբ Արթուր Սարգսյանի քրգործի վաղեմության ժամկետը մեկ ամիս հետո կամ ավելի քիչ վերանում էր։ Սա տրամաբանության հետ որևէ կապ չունի»,-ասաց Հակոբյանը։
Վերջում Հակոբյանը հայտնեց, որ ԱԺ-ում արտահերթ լիագումար նիստ է տեղի ունենալու, որտեղ քննարկվելու է և՛ Արթուր Սարգսյանի կալանավորման և՛ ՊՆ-ի փոփոխման հարցերը, ինչպես նաև վերջին իրադարձությունները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարել է դատախազության միջնորդությունը՝ Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում։