կարևոր
2005 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-15 18:34

Սյունիքի համայնքապետերի անազատության մեջ գտնվելը պատահական չէ. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լրագրողների հետ զրուցում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ասաց, որ կապն այստեղ ակնհայտ է․ որքան Սյունիքի շուրջ օղակը սեղմվում է, որքան զարգացումները դառնում են ավելի վտանգավոր, այնքան իշխանությունները փորձում են ներքինում կոտրել դիմադրությունը, բռնաճնշումներով լռեցնել քաղաքական ուժերին, հասարակական խմբերին, անհատներին, ովքեր փորձում են իրենց ձայնը բարձրացնել և կասեցնել այս իշխանությունների գործողությունները։ 

«Փոխանակ մանդատն ու պողպատե մուրճն օգտագործեն հակառակորդներից Հայաստանը փրկելու համար, մարդիկ այդ մուրճն օգտագործում են սեփական բռնակալական դիրքերը ամրապնդելուո համար և պատահական չէ, որ հենց Սյունիքի համայնքապետերն են գտնվում անազատության մեջ»,-ասաց Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարել է դատախազության միջնորդությունը՝ Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում։