կարևոր
1816 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-15 18:17

Դատարանն արդարացրել է Վլադիմիր Գասպարյանին. փաստաբան

Դատարանն արդարացրել է Վլադիմիր Գասպարյանին. փաստաբան

Դատարանն արդարացրել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին: Այս մասին հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. 

«Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ա.Դանիելյան) արդարացրեց ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վ.Գասպարյանին ՀՀ քր.օր-ի 164 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում»:

Համաձայն Քրեական օրենսգրքի 164 հոդվածի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

«Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռոբերտ Զարգարյանի և նրա նկարահանող խմբի օրինական մասնագիտական գործունեությանը և հարկադրել է հրաժարվել տեղեկություններ տարածելուց։