Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարեց դատախազության միջնորդությունը՝ Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ: Քիչ անց Արթուր Սարգսյանն անձամբ կներկայանա Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը օրերս էր կալանքից դուրս եկել: Հոկտեմբերի 14-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է 20 մլն դրամի չափով գրավ:
Դեռ հուլիսին Երևանի առաջին ատյանի դատարանը (Շենգավիթի նստավայր) դատավոր Մարինե Մելքոնյանի գլխավորությամբ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի ձերբակալումը ճանաչել էր ոչ իրավաչափ, բայց բավարարել է քննիչի՝ նրան կալանավորելու միջնորդությունը։