կարևոր
862 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-15 15:43

Չինաստանը պայքարում է «Քովիդ-19»-ի զանգվածային բռնկման դեմ

Չինաստանը պայքարում է «Քովիդ-19»-ի զանգվածային բռնկման դեմ

Չինաստանը պայքարում է «Քովիդ-19»-ի զանգվածային բռնկման դեմ, որի պատճառը «Դելտա» հիմնամանրէի տարածումն է դարձել:

Քաղաքը, որտեղ ամենավատ իրավիճակն է տիրում վիրուսի նոր ալիքի բռնկման պատճառով, կարող է հայտնվել խիստ մեկուսացման մեջ:

Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ նոյեմբերի 14-ին երկրի ներսում փոխանցված վարակման դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Դալյան քաղաքում:

Երկրում հոկտեմբերի 17-ից ի վեր գրանցված վարակման դեպքերի թիվը հասել է 1308-ի: Մինչդեռ ամռանը «Դելտա»-ի տարածման հետևանքով արձանագրված վարակման դեպքերը թիվը կազմել էր 1280:

Սա նշանակում է, որ Չինաստանը հայտնվել է հիմնամանրէի ամենաարագ փոխանցվող ալիքում, որը տարածվել է 21 նահանգում:

Թեև գրանցված տվյալները շատ ավելի քիչ են, քան մյուս երկրներում, Չինաստանի իշխանությունները մտահոգ են և քայլեր են ձեռնարկում վիրուսի հետագա տարածումը կանխելու համար: