12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
«Հրապարակ»-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է.
«Մեր տեղեկություններով՝ Արշակ Կարապետյանը երեկ ինքն է հրաժարականի դիմում գրել, երբ քաղաքական ղեկավարությունից Ջերմուկ-Սիսիան սահմանային հատվածում նահանջի հրահանգ է ստացել։ Կարապետյանը չի ցանկացել կատարել հրամանը և ներկայացրել է հրաժարականի դիմում»։
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից տելեգրամյան ալիքները հաղորդում էին Սյունիքի և Վայոց Ձորի սահմանային հատվածում ադրբեջանցիների առաջխաղացման և հայկական դիրքեր կորցնելու մասին։
Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հայ դիրքապահները կանխել են թշնամու փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ», ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեսանյութից պարզ էր դարձել, թե ինչպես է թշնամին մեր զինվորներին դուրս հանում մեր դիրքերից։
Հիշեցնենք նաև, որ Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուն պես Արշակ Կարապետյանը հրապարակային հրահանգել էր կասեցնել ՀՀ պետական սահմանը հատելու ցանկացած փորձ։