կարևոր
964 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-15 14:18

Հայկական կողմը բանակցում է աճյունների որոնումները վերսկսելու համար

Հայկական կողմը բանակցում է աճյունների որոնումները վերսկսելու համար

Արցախյան պատերազմում զոհվածների աճյունների ու անհետ կորած զինծառայողների որոնումների վերսկսման շուրջ Արցախի ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը բանակցություններ է վարում: Տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ:

Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ:

2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և Ադրբեջանի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 2 հրթիռ, թնդանոթի 49 արկ և 3 հրթիռ»:

Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմում զոհվածների որոնողական աշխանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված է: