կարևոր
1798 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-15 13:33

Պաշտպանության նախարարի ազատման որևէ պաշտոնական պատճառ չի նշվում

Պաշտպանության նախարարի ազատման որևէ պաշտոնական պատճառ չի նշվում

Այսօր ՀՀ նախագահի հրամանով, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, ազատվել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ կարապետյանը, որն այս պաշտոնին էր նշանակվել այս տարվա օգոստոսի 21-ին: 

Հրամանում կամ որևէ պաշտոնական աղբյուրում նշված չեն պաշտպանության նախարարի ազատման հիմքերը: 

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն: Այս այցը ադրբեջանական կողմը խիստ ծանր էր ընդունել: Բաքուն դատապարտում էր Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Ստեփանակերտ, և պնդում, թե Արշակ Կարապետյանի հանդիպումները սադրանք են։ 

Հարկ ենք համարում նշել նաև երեկ ՀՀ արևելյան սահմանում՝ Սիսիանի պարանոցում Հայաստանի Հանրապետությայն ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացման դեպքերը, որոնց վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը խիստ կցկտուր տեղեկատվություն տարածեց, այնինչ տելեգրամյան ալիքները նշել են, որ հայ զինծառայողներին հրաման է տրված եղել չդիմադրել: 

Նշենք, որ մեկ այլ հրամանով Պաշտպանության նախարար է նշանակվել Սուրեն Պապիկյանը, որը փոխվարչապետի պաշտոնն էր զբաղեցնում: