կարևոր
343 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-15 12:22

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը այսօր կմրցի Իտալիայի, տղամարդկանց ընտրանին ուժերը կչափի Գերմանիայի հետ

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը այսօր կմրցի Իտալիայի, տղամարդկանց ընտրանին ուժերը կչափի Գերմանիայի հետ

Շախմատի Հայաստանի հավաքականները շարունակում են հաջող ներկայանալ Սլովենիայի Չատեժ քաղաքում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում:

Այսօր նախատեսված 4-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կմրցի Իտալիայի հետ, որը 5 միավորով միայնակ զբաղեցնում է 4-րդ տեղը: Մեր տղամարդկանց ընտրանին ուժերը կչափի Գերմանիայի հետ, որը 4 միավորով ընթանում է 8-րդ տեղում:

Երրորդ տուրում մեր տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Իսրայելին, վաստակեց 5 միավոր և միացավ երկու առաջատարին: Մեր թիմից  իր պարտիան հաղթանակով ավարտեց միայն Գաբրիել Սարգսյանը: Մնացած հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի:

Հայաստանի կանանց հավաքականը ընթացիկ խաղում 3:1 հաշվով առավելության հասավ Լեհաստանի նկատմամբ և տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը: Այս անգամ միավորներ վաստակեցին Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը: Մեր թիմն այժմ 6 միավորով բաժանում է 1-3-րդ տեղերը: