կարևոր
442 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-15 12:05

Գույքահարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի մեկն է

Գույքահարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի մեկն է

2021-ի հունվարի մեկից անշարժ գույքի համար հարկ վճարելը բոլորի համար դարձել է պարտադիր: Մինչև 2021-ը գոյություն ուներ տվյալ ոլորտի 2 տեսակի հարկ՝ հողի և գույքի: Ընդ որում, գույքահարկ տալիս էին այն սեփականատերերը, որոնց գույքի կադաստրային արժեքը անցնում էր 3 մլն դրամը:

Օրենքի փոփոխությամբ, այս տարվանից 2 հարկը միավորվում են մեկում և կոչվում անշարժ գույքի հարկ: Այս պարագայում արդեն վերացվել է կադաստրային արժեքի շեմը, միաժամանակ վերանայվել նաև անշարժ գույքի կադաստրային արժեքը:

Հիմա այն հաշվարկվում է շուկայական գնին մոտեցված արժեքով: Հարկերի մուծման վերջնաժամկետը դեկտեմբերի մեկն է: Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի հաշվարկել՝ հարկերի հավաքագրման պլանը կատարվել է, թե՝ ոչ:

Միաժամանակ հիշեցնում են՝ հարկը չմուծելու դեպքում 720 օր 0.04 տոկոս տուգանք կգա քաղաքացիների վրա, դրանից հետո համայնքը հնարավորություն կունանա դատարան դիմել և ստանալ գումարը:

Ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են առցանց՝ առանց համայնքապետարան այցելելու, իրականացնել իրենց պատկանող փոխադրամիջոցի կամ անշարժ գույքի հարկերի վճարումը «Տեղական հարկերի վճարման համակարգ»-ի միջոցով կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից