կարևոր
553 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-15 11:39

Ազգային ժողովի խորհուրդն այսօր նիստ է գումարել

Ազգային ժողովի խորհուրդն այսօր նիստ է գումարել

Ազգային ժողովի խարհրդի նիստն այսօր տեղի կունենա ժամը 16:30-ին: Օրակարգում 3 հարց է՝ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագիծը հաստատելու մասին, նոյեմբերի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագիծը և քննարկվող հարցերի հաջորդականությունը հաստատելու մասին:

Նոյեմբերի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է նաև «Հայաստան» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին հարցը: 

Ընդդիմադիր խմբակցության պատագամավորները նոյեմբերի 8-ին «Ռազմագերիների, անհետ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցակացնելու մասին առաջարկ են ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին՝ նոյեմբերի 16-ին կայանալիք հերթական ԱԺ նիստի ընթացքում հրատապ քննարկման համար:

«Հասարակական հետաքրքրություն ներկայացնող նշված հարցի քննարկման կարևորությունը,առջնայնությունը և հրատապությունը պայմանավորված է այն այն հանգամանքով, որ թեև արդեն մեկ տարուց ավելի է դադարեցվել են ակտիվ ռազմական գործողությունները, սակայն առ այսօր հստակ չեն մեր այն հայրենակիցների ճակատագրերը, որոնք անհայտ կորել են կամ գտնվում են գերության մեջ՝ ռազմագերու, պատանդի և բռնի պահման այլ անվանումների ներքո»,- ասված է հայտարարությունում:

Պահանջը ներկայացրած պատգամավորների ներկայացուցիչն ու հիմնական զեկուցողը ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանն է:

Որպես հարակից զեկուցողներ պահանջվում է հրավիրել Կառավարության անդամներ Նիկոլ Փաշինյանին, Արշակ Կարապետյանին, Արարատ Միրզոյանին, ինչպես նաև ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանին: