562 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-15 10:35

Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց Աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերը

Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց Աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերը

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին՝ 10 տուրում Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում Երևանում մրցեց Գերմանիայի ընտրանու հետ:

Ազգային հավաքականը պարտվեց 1:4 հաշվով: Գերմանացիներից դուբլի հեղինակ դարձավ Իլկայ Գյունդողանը, մեկական անգամ գոլով էլ աչքի ընկան Կայ Հավերցն ու Յոնաս Հոֆմանը։

Հայաստանի հավաքականի միակ գոլն 11 մետրանոցով խփեց Հենրիխ Մխիթարյանը։

J խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Գերմանիա - 27 միավոր
  2. Հյ. Մակեդոնիա - 18 միավոր
  3. Ռումինիա - 17 միավոր
  4. Հայաստան - 12 միավոր
  5. Իսլանդիա - 9 միավոր
  6. Լիխտենշտեյն - 1 միավոր

Այսպիսով, Գերմանիայի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր, իսկ Հյուսիսային Մակեդոնիան՝ որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։