13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Նոյեմբերի 15-ը տարվա 319-րդ (320-րդ նահանջ տարիներում) օրն է։
Տարվա ավարտին մնում է 46 օր
1256 թ-Հայ Ասպետության տոն՝այս օրը Հայոց Արքա Հեթումը ասպետացրեց («ձիավորեցրեց») իր որդի Լևոն արքայազնին
1630 թ. – մահացել է Յոհան Կեպլերը, գերմանացի նշանավոր աստղագետ, համարվում է տեսական աստղագիտության հիմնադիրը, հայտնագործել է մոլորակների շարժումները բնութագրող 3 հիմնական օրենքը (ծն. 1571 թ.)։
1741 թ. – Վիտուս Բերինգը Երկրորդ Կամչատկյան արշավախմբի ժամանակ հայտնաբերեց կղզի, որն հետագայում կոչվեց իր անունով։
1864 թ. – ֆրանսիացի կոլեկցիոներ Ժորժ Էրպենը իր «Փոստային նամականիշերի կոլեկցիոներ» (Le Collectionneur de timbres-postes) ամսագրում առաջին անգամ օգտագործեց ֆիլատելիա տերմինը:
1887 թ. – ծնվել է Ջորջիա Օ՛Քիֆը, ամերիկացի նկարչուհի, խեցեգործ (մահ. 1986 թ.)։
1889թ- Բրազիլիայի անկախության օր
1916 թ. – մահացել է Հենրիկ Սենկևիչը, լեհ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1846 թ.)։
1955 թ. – բացվեց Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենը, որի շահագործվող երկարությունը կազմում է 112,54 կմ։
1971 թ. – Ինթել ընկերությունը թողարկեց առաջին միկրոպրոցեսորը։
1976 թ. – մահացել է Ժան Գաբենը, թատրոնի և կինոյի ֆրանսիացի հայտնի դերասան, Պատվավոր լեգեոնի շքանշանակիր (ծն. 1904 թ.)։