Ֆեյսբուքյան օգտատերը լուսանկար է հրապարակել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից, որտեղ այս պահին ընթանում է Հայաստան-Գերմանիա խաղը:
«Այս ջարդված նստարանի 2 տոմսի համար վճարել ենք 14 հազար դրամ։
Ֆուտբոլի ֆեդերացիայից մարդ կա՞»,- գրել է Սուսաննա Տոնոյանը։
Նշենք, որ առաջին խաղակեսից հետո 3։0 հաշվով հաղթում են գերմանացիները։
15-րդ րոպեին Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Յոնաս Հոֆմանի փոխանցումից հետո աչքի ընկավ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քայ Հավերցը։
Ավելացված ժամանակում «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում եւ VAR-ի կիրառումից հետո նշանակվեց 11 մետրանոց, որն արդյունավետ իրացրեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը։