կարևոր
1117 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-14 21:11

Ավարտվել են ՏԻՄ ընտրությունները. ընթանում է ձայների հաշվարկը

Ավարտվել են ՏԻՄ ընտրությունները. ընթանում է ձայների հաշվարկը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 20:00-ի դրությամբ, ըստ որի՝ ընտրելու իրավունք ունեցող 80798 ընտրողներից 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են 38 295-ը կամ 47.40  տոկոսը:

Կապանում ընտրելու իրավունք ունեցող  31 644 քաղաքացիներից ժամը 20։00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 20 087 ընտրող, կամ ընտրողների`  63.48 տոկոսը:

Իջևանում ընտրելու իրավունք ունեցող 33 090 ընտրողից մասնակցել է 12 384-ը կամ 37.43  տոկոսը:

Ստեփանավանում 13 333 ընտրողից 5107 ընտրող է մասնակցել, կամ 38.30 տոկոսը:

Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից 196-ն են մասնակցել, կամ 28.87 տոկոսը:

Արզնի համայնքում 2052 ընտրողից 521-ը կամ 25.39 տոկոսը:

Հիշեցնենք, որ այսօր ՏԻՄ համամասնական ընտրություններ էին անցկացվում Ստեփանավան, Կապան և Իջևան քաղաքներում։ Ավագանու անդամի ընտրություններ են Կոտայքի մարզի Արզնի համայնքում և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։ Լերմոնտովոյում նաև համայնքի ղեկավարի ընտրություններ են։

Կապանում ընտրություններին մասնակցում են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Դավիթ Դանիելյանը։

Իջևանում ընտրություններին մասնակցում են Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Վահան Ղազումյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Արթուր Ճաղարյանը։

Ստեփանավանում ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։