կարևոր
7228 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-14 21:02

Նախնական արդյունքներով Գեւորգ Փարսյանը բացարձակ առաջատար է

Նախնական արդյունքներով Գեւորգ Փարսյանը բացարձակ առաջատար է

Կապանի ՏԻՄ ընտրություններում  նախնական արդյունքներով առաջատար է «Շանթ» դաշինքի ցուցակը գլխավորող, ներկայիս համայնքապետ Գեւորգ Փարսյանը:

Գեւորգ Փարսյանը հրապարակել է նախնական արդյունքները, ըստ որի «Շանթ» դաշինքը ստացել է 1222 ձայն, իսկ Քաղաքացիական պայմանագիրը` 532 ձայն:

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության  ավագանու ցուցակը գլխավորում է 36-ամյա գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը, որն անկուսակցական է։ Նա ծնունդով Կապանից է։ «Շանթ դաշինք»-ն առաջադրել է ավագանու 70 թեկնածու, որոնցից 23-ը կին է։ Ցուցակում են նաեւ Կապան համայնքի ղեկավարի երեք տեղակալները՝ Մեսրոպ Արզումանյանը, Գոռ Թադեւոսյանը եւ Մարատ Հարությունյանը,  համայնքապետարանի աշխատակիցներ, Կապան խոշորացված համայնքի մաս կազմող Արծվանիկ, Սեւքար, Վարդավանք, Սրաշեն, Օխտար, Տանձավեր, Կաղնուտ, Ներքին Հանդ, Եղեգ, Տավրուս համայնքների վարչական ղեկավարները, կրթական, բանկային եւ այլ ոլորտների մասնագետներ։

Նշենք, որ Քաղաքացիական պայմանագրի ցուցակը գլխավորում է ԱԺ ՔՊ պատգամավոր, գեղանկարիչ Դավիթ Դանիելյանը: