կարևոր
694 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-14 20:46

Խոշոր հրդեհ Անգլիական այգում

Խոշոր հրդեհ Անգլիական այգում

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արսեն Թորոսյանն ու Գնել Գրիգորյանը, ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Խորենացի փողոցում՝ Անգլիական այգու տարածքում, չշահագործվող վագոն-տնակ է այրվում:  

Եվ մինչ օպերատիվորեն կժամանեին, ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, պարեկները նախ դեպքի վայրում սահմանազատել են տարածքը, ապա իրենց ծառայողական ավտոմեքենաներից դուրս են բերել կրակմարիչները և պայքարել կրակի տարածման դեմ, ու արդեն ժամանած հրշեջները մարել են կրակը:  

 Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Թե ինչն է եղել կրակի պատճառը, պարզվում է: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը: