Խորվաթիայի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում տանը 1։0 հաշվով հաղթեց Ռուսաստանի հավաքականին:
81-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Ֆյոդոր Կուդրյաշովը։
Ռուսաստանի հավաքականը 22 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ կմասնակցի անցումային հանդիպումների։
Այս հաղթանակի շնորիվ Խորվաթիայի հավաքականը վաստակել է 23 միավոր և, գլխավորելով H խմբի մրցաշարային աղյուսակը, դուրս է եկել Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչ փուլ: Ռուսաստանի հավաքականը եզրափակիչ փուլ դուրս գալու համար անցումային խաղ կանցկացնի: