կարևոր
3820 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-14 19:42

Պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնում արևելյան սահմանի իրավիճակից

Պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնում արևելյան սահմանի իրավիճակից

Ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։

Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։

Հայկական կողմից տուժածներ չկան։ Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, միաժամանակ նշում, թե «սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանին՝ Սիսիանի պարանոցի հատվածում, Քարվաճառի կողմից դեպի Ծղուկ, Գորհայք հատված, այսօր կեսօրից հետո ադրբեջանական զինված ուժերը փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել: Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ 

Ըստ տեlեգրամային աղբյուրների՝ նախապես հայ դիրքապահներին հաջողվել է կանխել ադրբեջանական առաջխաղացումը, սակայն թշնամին ծանր զրահատեխնիկա է սկսել կիրառել և 1-2 կմ առաջ է եկել: