կարևոր
8125 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-14 19:00

Ստեփանակերտում և Արցախի մի քանի շրջանում հոսանք չի լինի

Ստեփանակերտում և Արցախի մի քանի շրջանում հոսանք չի լինի

«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ տեղեկացնում է, որ 110/35/10 կՎ «Ստեփանակերտ» ենթակայանում կոնդենսատորներ տեղադրելու համար՝. նոյեմբերի 15-ին ժամը 10:00-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում անջատվելու են 110/35/10 կՎ «Ստեփանակերտ» ենթակայանից սնվող 35/10 կՎ «Ստեփանակերտ», «Բերդ», «Իվանյան», «Վրեժավան» ենթակայանները, հոսանքազրկելով ներքոնշյալ հասցեները:

Ստեփանակերտ քաղաքի՝ Աջափնյակ թաղամասի դպրոցին հարակից սեփական տները, Մարտունի , Կնունյացների ,Մետաքսագործների, Պուշկինի, Նեյմանի, Չաուշի, Զորգե, Շիրազի, Ենիկալոպովի, Փետրվարի 20, Գայի, Գ.Նժդեհի 1-68, Ն.Ստեփանյան 23, Ա.Խաչատրյան, Ամիրյան, Շ.Դանիելյան, Սպանդարյան, Տերտերյան, Մ.Շահինյան, Բեգզադյան, Հովհաննիսյան2-25,Առաքելյան, Բարխուդարյան, Նոր Զորգե, Սարի լանջ, Սարի թաղ, Թումանյան, Հակոբյան 1-13, Մանուկյան փողոցի կենտ համարի շենքերը , սեփական տները և 120,120ա, 120բ,2,4, Տ.Մեծի սեփական տները և 37 շենքը, Կամո, Տեր-Գաբրիելյան, Բարեպաշտի, Արեշ, Արցախի և ՌՀԿ (РТС) թաղամասերը և հարակից հիմնարկներն ու ձեռնարկությունները:

Ինչպես նաև հոսանքազրկվելու է Ասկերանի շրջանը, բացառությամբ՝ Շոշ, Քարաշեն (Դաշուշեն), Մխիթարաշեն,Կարմիր գյուղ, Խաչմաչ, Սարուշեն համայնքների:

Բացի այդ՝ նոյեմբերի 15-ին ժամը 10:00-ից- 13:00-ն ընկած ժամանակահատվածում անջատվելու են 110/35/10 կՎ «Ստեփանակերտ» ենթակայանից սնվող 10 կՎ «1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 18-րդ քաղաքային» օդային գծերը, 35/10 կՎ «Մարտունի» և «Կարմիր շուկա» ենթակայանները, հոսանքազրկելով ներքոնշյալ հասցեները.

Ստեփանակերտ քաղաքի՝ Պարսեղովի, Ազատամարտիկների, Մ.Գոշի, Դ.Բեկի, Իսակովի, Րաֆֆի, Շմավոնի, Ս.Դավթի, Շիրվանզադեի, Գ.Նժդեհի, Ս.Կասպարովի, Սուվորովի, Պ.Սևակի, Օրբելի, Կոմիտասի, Շինարարների, Չարենցի, Թորգոմի, Մաշտոցի, Իսակովի, Փետրվարի 20, Մուրացանի 1-18, Ս. Սարոյան, Աբովյան, Հ.Սահյան, Աբրահամյան, Կ.Դանիելյան, Հովյան, Տերյան, Ադամյան, Սարդարյան, Նալբանդյան, Պողոսյան, Իոսիֆյան,Նաբերեժնայա, Արզանյան, Թամանյան, Հեքիմյան, Ալվարյան, Մ.Մկրտչյան, Վ.Սարգսյան 15, 17, 22, Կամոյի 1 -49, Տ.Մեծի 6ա, 13, 19, 21, 21ա, 21բ, 23, 23ա, 23բ, 75, Մանուկյան 4բ, 6, 8, 10, 12, 17, 19, 23, Լազարևի 18, 32, 34, 52, 57, 58ա, 64, 65, Ն.Ստեփանյան 1ա, 15, 21, 23, 29 փողոցների, Իվանյան, Մելիքավան, 36-րդ և 38-րդ թաղամասերի սեփական տներն և հարակից բոլոր հիմնարկ ձեռնարկությունները:

Ինչպես նաև՝ Մարտունու շրջանն ամբողջությամբ: