կարևոր
1135 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-14 18:23

Կապանում ամենաակտիվն են, իսկ Արզնիում քվեարկածների ամենացածր ցուցանիշն է

Կապանում ամենաակտիվն են, իսկ Արզնիում քվեարկածների ամենացածր ցուցանիշն է

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17.00-ի դրությամբ:  Ըստ այդմ.

Կապանում ընտրելու իրավունք ունեցող 31 644  քաղաքացուց ժամը 17.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 17 326 ընտրող, կամ ընտրողների 54.75 տոկոսը:

Իջևանում ընտրելու իրավունք ունեցող 33 090 ընտրողից մասնակցել է 9036-ը կամ 27.31 տոկոսը:

Ստեփանավանում 13 333 ընտրողից քվեարկել է 4092-ը, կամ 30.69 տոկոսը:

Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից մասնակցել է 162-ը, կամ 23.86 տոկոսը:

Իսկ Արզնի համայնքում` 2052 ընտրողից 394-ը կամ 19.20 տոկոսը:

Բոլոր համայնքներում, ընդհանուր առմամբ, ընտրելու իրավունք ունեցող 80 798 ընտրողից ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 31 010 քաղաքացի կամ ընտրողների 38.38 տոկոսը:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին, 4 մարզի 5 համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ են Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում։ Իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում։ ՏԻՄ ընտրությունների վերջին փուլը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին 9 մարզերի 36 համայնքներում։