05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, հաղորդում է The Times-ը։ Ակումբի ղեկավարությունը փորձում է համոզել ֆրանսիացի մասնագետին, որը Արքայական ակումբից հեռանալուց հետո չունի աշխատանք։
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աջակցում է Զինեդին Զիդանի՝ «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակմանը: Պորտուգալացին այս տարբերակն արդեն քննարկել է ակումբի ղեկավարության հետ և հավանության է արժանացրել այս գաղափարը:
Մինչ սա, նշվում էր, որ Զիդանը ցանկանում է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը։ Սպասվում է, որ 2022թ․ աշխարհի առաջնությունից հետո Դիդյե Դեշամը կլքի ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը։ Զիդանի ծառայություններով հետաքրքրված է նաեւ փարիզյան ՊՍԺ-ն։
«Մանչեսթեր Յունայթեդը» նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի փոխարինողների թվում դիտարկում է նաեւ «Լեսթեր Սիթիի» հյուսիսիռլանդացի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի թեկնածությունը։