կարևոր
4552 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-14 17:55

Սահմանագծից հակասական, տհաճ ու վատ լուրեր են փոխանցվում. Աբրահամյան

Սահմանագծից հակասական, տհաճ ու վատ լուրեր են փոխանցվում. Աբրահամյան

«Խաղաղության դարաշրջանը» չբացած արդեն փակվեց։ Այս մասին գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառանալով սահմանում վերջին ժամերին տեղի ունեցող փոխհրաձգությանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության և սահմանի արևելյան հատվածում առաջացած լարվածության հաստատումից հետո, սահմանագծից հակասական, տհաճ ու վատ լուրեր են փոխանցվում, ՊՆ-ն ճիշտ կանի որոշակի ինտենսիվությամբ հաղորդագրություններ փոխանցի։

Որքան այդ հաղորդագրությունները օբյեկտիվ և համապարփակ լինեն այնքան լավ, որովհետև տեղեկատվություն թաքցնելը մեր օրերում բավականին բարդ է, և դա ոչ միայն խուճապի, այլև բացասական այլ հետևանքների է բերելու։

«Խաղաղության դարաշրջանը» չբացած արդեն փակվեց։ Սրանց իշխանության պայմաններում խաղաղություն երբեք չի լինելու»։