13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանին՝ Սիսիանի պարանոցի հատվածում, Քարվաճառի կողմից դեպի Ծղուկ, Գորհայք հատված, այսօր կեսօրից հետո ադրբեջանական զինված ուժերը փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել: Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։
Ըստ տելեգրամային աղբյուրների՝ նախապես հայ դիրքապահներին հաջողվել է կանխել ադրբեջանական առաջխաղացումը, սակայն թշնամին ծանր զրահատեխնիկա է սկսել կիրառել և 1-2 կմ առաջ է եկել:
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իրադրությունը դեռևս լարված է, ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։