կարևոր
5248 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-14 16:16

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն է սկսվել. պաշտոնական

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն է սկսվել. պաշտոնական

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է. նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։

Խոսքը Սիսիանի պարանոցի՝ Քարվաճառի կողմից դեպի Ծղուկ, Գորհայք հատվածի մասին է, որի ձախ կողմում Ջերմուկն է:

ՊՆ-ից հայտնում են, որ սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են թշնամու փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։ 

Ներկա պահին, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։