կարևոր
22000 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-14 16:01

Սյունիքում ադրբեջանական զինուժը ևս մեկ ուղղությամբ առաջ է եկել . պաշտոնական հերքում չկա. ՖՈՏՈՇԱՐՔ

Սյունիքում ադրբեջանական զինուժը ևս մեկ ուղղությամբ առաջ է եկել . պաշտոնական հերքում չկա. ՖՈՏՈՇԱՐՔ

Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով հետևակային 7-8 միավոր մարտական մեքենա, Սյունիքում առաջ են շարժվել ևս մեկ ուղղությամբ. այս մասին հաղորդում է թելեգրամային ալիքը:

«Մեր բանակի զինծառայողները լավ պատրաստված կանգնած էին դիրքերում, թշնամին, նույնիսկ թվային գերազանցությամբ (Յաշմա), չկարողացավ ետ մղել նրանց։ Թշնամին, սակայն, ծանր զրահատեխնիկա է բերել։ Արդյունքում տղաները ստիպված են եղել 1-2 կմ նահանջել։ Զոհեր և վիրավորներ չեն եղել»,- գրառմանը կից նաև հրապարակվել են լուսանկարներ:

Մինչ այս պահը պաշտոնական որևէ մեկնաբանություն չկա: